Քաղաքական

Ադրբեջանը իրավիճակը սրելու քայլեր է անում. Ռազմիկ Դավոյան

Աննա Նազարյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Հայկական ուղղաթիռը խոցելու դեպքը լուսաբանելու և հակառակորդի տեսագրությունները տարածելու թեմային են այսօր անդրադարձել տեղեկատվական անվտանգության հարցերով մասնագետներն ու արվեստագետները: Վերջինները դատապարտել են ուղղաթիռը չեզոք գոտում պահելու ադրբեջանական քաղաքականությունը, իսկ փորձագետները խոսել են հայկական լրատվամիջոցների ճիշտ լուսաբանումից:

ՏՏ անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանին գոհացրել է հայկական ուղղաթիռը խոցելու մասին հայկական լատվամիջոցների ճիշտ լուսաբանումը: Նա նկատել է, որ տեղեկություն հաղորդելուց առաջ ճշտումներ էին արվում: «Ոչ թե օպերատիվության վրա էր շեշտը դրվել, այլ ճշգրտության: Դա գովելի էր:Ի տարբերություն օգոստոսյան դեպքերի լուսաբանման»:

Ադրբեջանը հատուկ մարտավարություն ունի. հենց որ հարաբերությունների մեղմացման եւ համաձայնությունների նշույլ է երեւում, անպայման իրավիճակը սրելու քայլեր է անում: Այս կարծիքին է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:

Back to top button