Քաղաքական

Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայով վեպ է հրատարակվել

Հայոց հարցն ու 1915 թվականի Ցեղասպանությունն առաջին անգամ Թուրքիայում բազմակողմանիորեն դիտարկվել է Վեդաթ Թյուրքալիի նոր վեպում: Գրողը նախկինում ազգային տարբեր փոքրամասնությունների մասին գրել է իր այլ ստեղծագործություններում,-հաղորդում է «Asbarez»-ը: Նոր վեպն անցյալի իրադարձություններին հետադարձ հայացք է նետում մի զույգի սիրո պատմության ֆոնին: Գրողը պատմում է 1909 թվականի Կիլիկիայի զանգվածային ջարդերի մասին, որոնք նախորդել են Հայոց ցեղասպանությանը: Հեղինակը գրում է նաեւ Խարբերդի նահանգից եւ պատմական Հայաստանի այլ շրջաններից արտաքսումների մասին: Նա հիշում է, թե ինչպես է երկիրը վերածվում հսկայական գերեզմանատան:

Back to top button