Հասարակություն

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կհանձնվի հողին

Հասմիկ  Դիլանյան
«Ռադիոլուր»

Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի հայ ազգային ազատագրական պայքարի առաջամարտիկներից Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի սափորաճյունը կհանձնվի հողին: Այս մասին կառավարության նիստի վերջում հայտարարություն արեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ աճյունը կամփոփվի Եռաբլուրում: «Արարողությունը տեղի է ունենալու Եռաբլուրում ժամը 13-ին, իսկ 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա հուշ ցերեկույթ: Հրավիրում եմ բոլորին մասնակցել»,-ասաց նախարարը:

Back to top button