ՊաշտոնականՔաղաքական

Վարչապետը մեկնում է Թուրքմենստան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 20-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշգաբադում մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։

Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

Back to top button