Հասարակություն

ՃՈ էլեկտրոնային ռեգիստրը խափանվել է. ոստիկանությունը խոստանում վերակագնել այն մինչեւ առավոտ

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրն այսօր ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին։

Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու և վաղը ժամը 09.00-ից աշխատանքները վերսկսելու  համար, հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից։

Back to top button