Հասարակություն

Հղիների նպաստների աղմկահարույց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովը շարունակում է արտահերթի երրորդ օրվա աշխատանքը: Նիստի մեկնարկին պատգամավորները քվեարկել են երեկ քննարկված հարցերը:

Ձայների 67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» վիճահարույց օրինագիծը:   Կառավարությունը, հաշվի առնելով  հանրային դժգոհությունը,  հարաժարվել է նպաստներն ըստ ստաժի հաշվարկելու և առավելագույն շեմ սահմանելու մոտեցումներից:  Նախագծին, այնուամենայնիվ,  դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունները, ձեռնպահ՝ ԲՀԿ-ն:

«Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը հայտարարել էր, որ խմբակցությունն  առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում  առաջարկներ կներկայացնի, մինչ այդ որոշել է ձեռնպահ քվերակել:

Իսկ արտահերթի երկրորդ ՝ ժամը 13-ի նիստի ընթացքում խորհրդարանը նիստերի դահլիճում կընդունի եռօրյա այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը: Նախատեսվում է, որ պատգամավորները կլսեն պատվիրակության ղեկավարի ելույթը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խմբակցությունների ղեկավարներին ՝ հորդորել է ապահովել պատգամավորների մասնակցությունը:

Կարդացեք նաև
Close
Back to top button