Քաղաքական

Անջեյ Կասպրչիկը խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը կքննարկի Բաքվում

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

 

 

ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը  արցախյան խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը  պատրաստվում է քննարկել Բաքվում,- այս մասին դեսպանն ասել է Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Երեկ նա մասնակցել է ԼՂՀ և Ադրբեջանի  զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած  հերթական դիտարկմանը, որն անցել է առանց միջադեպերի:

Արցախում շատերն էին սպասում, որ  ԵԱՀԿ  դիտարկման խումբը շփման գծի դիտարկումը կանցկացնի այն ուղությամբ, որտեղ ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռն էր  խոցվել: Դեսպան Կասպրչիկի խոսքով ՝ առայժմ դա հնարավոր չեղավ իրագործել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի դիտարկումը տեղի է ունեցավ Ասկերանի  ուղղությամբ: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button