Հասարակություն

Ինչպես չկուտակել ավելորդ քաշ

Արմինե Գևորգյան
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

 

 

Ձմեռը որակվում է որպես օրգանիզմի համար սթրեսային շրջան՝ քաշի ավելացման ռեալ վտանգով: Ինչ քայլերի պետք է դիմել ու ինչպես սնվել, որպեսզի ավելորդ քաշ չկուտակել:

Յուրաքանչյուր  աղջիկ իր կյանքում գոնե մեկ անգամ ցանկացել է դիտեա պահել: Ոմանք անգամ դիմել են ծայրահեղ միջոցների,զրկել են իրենց քաղցր ու համեղ կերակուրներ  վայելելու հաճույից: Ու ինչպես սովորաբար լինում է, նրանք  հիմնականում  ընտրում են  ոչ թե փորձված, այլ տրենդային դիետաներ:

Հաճախ այդ դիետաները կործանարար  ազդեցություն կարող են ունենալ առողջության համար: Օրինակ այսօր համացանցում կարող են հանդիպել տարբեր տեսակի դիետաներ, որոնք խոստանում են ասենք քաշի 5-10 կգ նվազում ինչ որ կարճ ժամանակահատվածում, ու շատերն էլ չդիմանալով այդքան քաշ կորցնելու գայթակղությանը, ապավինում են խորհուրդներին և ոչ միշտ ստանում են  իրենց ցանկալի արդյունքը: Փորձը ցույց է տալիս, որ աղմուկ հանած ու ճանաչման արժանացած դիետաները երկար կյանք չեն ունենում: Այսեղից էլ հակադրություն. եթե դիետան այդքան լավն է, որ դարձել է տրենդային, ապա ինչո՞ւ է այդպես արագ մոռացվում:

Մասնագետներն են աում են, ոչ դիետայի հետեւելով կարելի է  արագ նիհարել, «մաշել» ճարպը 5 օրվա ընթացքում կամ 3 շաբաթում բավականին քաշ կորցնել, բայց մի բան հստակ է, որ հեշտությամբ ու արագ կորցրած քաշը կայծակնային արագությամբ էլ վերականգնվում է:

Back to top button