Քաղաքական

Թուրքիայի կրթության նախարարությունը պոլսահայ աշակերտներին չի թույլատրի մեկնել Լեռնային ղարաբաղ

Թուրքիայի կրթության նախարարությունը պոլսահայ  աշակերտներին չի թույլատրի մեկնել Լեռնային ղարաբաղ: Թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սաբահ» պարբերականը այսօր գրում է, որ երկրի կրթության նախարարությունից «գաղտնի» մակագրությամբ հատուկ հրահանգ է ուղարկվել բոլոր նահանգային կառույցներին: Դրանում նշվում է, որ պետք է  բացառել 2015-ին Ստամբուլից Երևան մեկնելիք հայ սաների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք միջոցառումներին: 2015-ին Երևանում անցկացվելու է օլիմպիադա, որին պետք է մասնակցեն են հայ աշակերտներ աշխարհի տարբեր երկրներից: Ստամբուլի հայկական կրթօջախներից ևս սաներ են ժամանելու Երևան:

Back to top button