Քաղաքական

«Գործ ունենք խարդախ եւ անազնիվ հարեւանի հետ». Վահան Շիրխանյան

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Զորավարժություն իրականացնող հայակական ուղղաթիռի խոցմամբ Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ գործ ունենք ծայրաստիաճան խարդախ ու անազնիվ գուրծընկերոջ հետ, ով պատրաստ է խախտել ցանկացած պայմանագիր ու միջազգային նորմ:   Ադրբեջանն ամեն օր ապացուցում է, որ համատեղ իր հետ ապրելն անհար է, ուստի ժամանակն է, որպեսզի Հայաստանը կոշտացնի իր դիրքորոշումը բանակցային գործընթացում: Հայկական կողմը պետք է պահանջ դնի ճանաչել պատերազմի արդյունքն և  Արցախի անկախությունը»,-այսօր նման տեսակել է հայտնել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:  Ադրբեջանական վերջին նենգ սադրանքին արձագանքել են նաև գեներալ- մայոր Արկադի Տեր Թադևոսյանը, ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ու քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Սա ռազմական հանցագործություն է, որի  մեղավորը ոչ միայն զինվորականներն են, այլև   Ադրբեջանի իշխանությունը»,-գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանը համոզված է՝ հայկական ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ և խնդիրը պետք է դառնա հետաքննության առարկա: Ադրբեջանի սադրանքին հայկական կողմի արձագանքն, ըստ նրա, պետք է լինի համարժեք և ռազմական, և դիվանագիտական ոլորտներում: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կատարվածը բնորոշում է զինադադարի պայմանագրի կոպիտ խախտում Ադրբեջանի կողմից: Ըստ նրա, չնայած դիվանագիտական բառապաշարի զսպվածությանը,  միջազգային արձագանքներում ևս նկատելի են Ադրբեջանին հասցեագրված մեղադրանքները

«Հասկանալով, որ ռազմական ճանապարհով խնդրի լուծումն իր համար անհնար է, Ադրբեջանը պարզապես փորձում է մշտական լարվածության մեջ պահել սահմանը, ստեղծել վախի մթնոլորտ ու դրանով հասնել իր նպատակներին, ինչը անհնար է, ինչպես փաստում են հայկակական բանակի  պատասխանները»,-ասում է պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը, ում համոզմամբ հայկական կողմի համար Արցախի հարցն , ըստ էության, լուծված է, մնացածը՝ Ադրբեջանի խնդիրն է:

«Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ գործ ունենք  ծայրաստիաճան խարդախ ու անազնիվ գուրծընկերոջ հետ, ով պատրաստ է խախտել ցանկացած պայմանագիր ու միջազգային նորմ»,-անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի ոչնչացմանը, նշում է  պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը : Ըստ նրա՝ Հայաստանը պետք է համապատասխան հետևություններ անի և կոշտացնի իր դիրքորոշումը  բանակցային գործընթացում՝պահանջելով  ճանաչել պատերազմի արդյունքն և  Արցախի անկախությունը:

Խիստ կտրուկ և վճռական են  նաև քաղաքագետ Լևոն Շիրինյանի ձևակերպումները: Ըստ նրա հայակական բանակը պետք է լուրջ գործողություններ իրականացնի:

Back to top button