Քաղաքական

Ֆրանսիան կոչ է անում ձեռնպահ մնալ սադրանքի ցանկացած դրսևորումից

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան- Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ցավակցություն է հայտնել նոյեմբերի 12-ին  երեք հայ զինվորականների կյանք խլած միջադեպի համար։

«Սույն միջադեպը ցավոք ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան երկար և խրթին է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված կարգավորման ճանապարհը։ Որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպան կարող եմ միայն ցանկանալ, որ մոտակա օրերին և շաբաթներին կողմերը ձեռնպահ մնան լարվածության և սադրանքի ցանկացած դրսևորումից և վերադառնան Մինսկի խմբի համանախագահների օժանդակությամբ Սոչիի, Նյուպորտի և Փարիզի հանդիպումների ժամանակ մեկնարկած երկխոսության դինամիկային»,- ասել է Շարպանդիեն։

«Վստահության միջոցառումների որդեգրումն անհրաժեշտ է ավելի, քան՝ երբևէ»,- եզրափակել է դեսպանը։

Back to top button