Տնտեսական

Այս տարի եւս ամանորին գնաճ է սպասվում

Լիանա Եղիազարյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ամանորի նախաշեմին գնաճն անխուսափելի է լինելու, այսօր ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Պիպոյանը: «Մենք ականատես ենք լինելու հերթական աբսուրդ գնաճին»,- ասել է։

Գնաճի պատճառները տարբեր են՝ ըստ շուկաների: Պիպոյանը, օրինակ, առանձնացնում է գնաճի տեսանկյունից առավել խոցելի շուկաները: Ըստ նրա՝ հատկապես բարձր աճ կունենան մսամթերքի, գյուղմթերքի և ընդեղենի գները: «Անցյալ տարի խոզի միսն էժան էր, իսկ գյուղացին, այդ էժան գնով պայմանավորված, այս տարի խոզի գլխաքանակը կրճատեց: Հենց դա էլ կհանգեցնի գնաճի»,- ասում է նա։

Որոշակի գնանկում կնկատվի ալկոհոլային խմիչքների և հյութերի շուկայում: Սա եւս «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Պիպոյանի կանխատեսումն է: Սեփական դիտարկումը Պիպոյանը բացատրում է նրանով, որ խմիչքների և հյութերի շուկան ավելի լայն է:

Back to top button