Հասարակություն

Կառավարությունը կմերժի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարությունն այօր մերժելու է ԱԺ Հեղինե Բիշարյանի, Լևոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի և Իշխան Խաչատրյանի` օրենսդրական նախաձեռնությունը: Նրանք գործադիր մարմին են դիմել ու «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են երեխայի կամ երեխաների խնամքի նպաստի իրավունքը տարածել ինչպես աշխատող, այնպես էլ չաշխատող ծնողի վրա, ընդ որում չաշխատող ծնողի համար` երեխայի կամ երեխաների ծննդյան օրվանից երկու ամիս առաջ:

Բացի դրանից, երեխայի խնամքի նպաստի իրավունքն առաջարկվում է պահպանել մինչև նրա երկու տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը, իսկ զույգ և ավելի ծնված երեխաներինը՝ մինչև նրանց 2 տարի 6 ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը: Հիշեցնենք, որ այժմ, երեխայի խնամքի նպաստի իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողի վրա 2 տարի ժամկետով: Մերժման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը բերելու է ինչպես շահառուների թվի ավելացման, այնպես էլ նպաստի ժամկետի երկարացման և հանգեցնելու է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով համապատասխան միջոցներ նախատեսված չեն:
Բացի այդ, նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2015 թվականի պետական բյուջեում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով անհրաժեշտ կլինի լրացուցիչ 15,679.44 մլն դրամ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած վիճակագրական տվյալների, 2013 թվականի և 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է համապատասխանաբար 41.790 և 19.401 (2014 թվականի ընթաց¬քում ծնված երեխաների թիվը կանխատեսվում է շուրջ 42.000): 2015 թվականի ընթացքում մինչև երկու տարեկան երեխաների թիվը կանխատեսվում է շուրջ 83.790 Այդ դեպքում 2015 թվականին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք կունենա նախատեսվածից 72.590-ով ավելի երեխա : 2015 թվականից` նպասի չափը 18.0 հազ դրամի չափով պահպանելու պարագայում, մեկ տարվա համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինան-սական միջոցները կկազմեն` 15,679.44 մլն դրամ: Իրականում կպահանջվի ավելին, քանի որ նախագծով նախատեսվող զույգ և ավելի երեխաների ծննդյան դեպքում նպաստը մինչև 2 տարեկան 6 ամսականը վճարելու համար պահանջվող գումարը հաշվարկված չէ, համապատասխան ելակետային տվյալների բացակայության պատճառով:
Կառավարությունը պատգամավորներին նաև տեղեկացնում է, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, ծննդյան միանվագ և ժամանակավոր անաշխատունակության նպաստների համակարգերի ներդաշնակ զարգացումն ապահովելու և բնակչությանն առավել նպատակային աջակցություն ցուցաբերելու նպատակով մշակվել և Ազգային Ժողով է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին», ինչպես նաև րենսդրական մի ամբողջ փաթեթ, համաձայն որի հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և սահմանվել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար (նպաստի չափը՝ շուրջ 365,000 դրամ):

Back to top button