Քաղաքական

ԵՄ- ն հետաքննության կոչ է անում

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայությունը հանդես է եկել ԼՂ ԶՈւ ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին հայտարարությամբ։

«Շատ կարեւոր է, որ կողմերը հանդես բերեն զսպվածություն եւ խուսափեն ցանկացած գործողությունից եւ հայտարարությունից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Բացի այդ՝ մենք կոչ ենք անում հետաքննել միջադեպը»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ- ն միաժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ամողջովին աջակցություն է հայտնել։ Բրյուսելը հայտարարել է, որ կողմերը պետք է խստորեն հետեւեն հրադադարի ռեժիմի պահպանմանը, ձեռնպահ մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչպես նաեւ վերսկսեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերը։

Back to top button