Հասարակություն

Տեխզննման վճար՝ տեխզննում չանցնելու համար. ինչպիսի՞ն է երթեւեկության սպասարկման որակը

Ալիսա Գեւորգյան
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Մինչ պատկան մարմինները փորձում են պարզել Երևան-Գյումրի ամտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտվթարի պատճառները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վերլուծում են հասարակական տրանսպորտի սպասարկման ոլորտում ընդհանուր պատկերը. Ինչպիսի՞ն է այսօր երթևեկության սպասարկումը, ի՞նչ վիճակում են մեր ճանապարհները, ովքե՞ր են նստում ղեկի առաջ ու պատասխանատվություն կրում յուրաքանչյուրիս կյանքի համար:

Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, տաքսի ծառայությունների և երթուղային տաքսիների  սպասարկման ոլորտում գրեթե ամբողջությամբ բացակայում է այն, ինչ ընդունված է քաղաքակիրթ աշխարհում: Ամտոմեքենայի տեխնիկական զննումից մինչև վարոդի առողջական վիճակը վերահսկողությունից դուրս է՝ չնայած թղթի վրա ամեն ինչ վավերացված է։

Back to top button