Սպորտ

Պորտուգալի- Հայաստան խաղի համար արդեն վաճառվել է 25 հազար տոմս

Արամ Մանուկյան 
«Ռադիոլուր»

Ֆուտբոլային կրքերը կրկին առաջնային տեղ են գրավում հայկական սպորտում, իսկ պատճառն անկասկած «Եվրո 2016»- ի ընտրական փուլի  Պորտուգալիա- Հայաստանն հանդիպումն է: Այսօր առավոտյան Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարթերյին չվերթով մեկնեց Պորտուգալիա։

Մեր տղաներն այսօր երեկոյան Պորտուգալիայում կանցկացնեն իրենց առաջին մարզումը: Բեռնար Շալանդի գլխավորությամբ հայ ֆուտբոլիստները կմարզվեն նաև նոյեմբերի 13-ին:

Ի դեպ՝ նշեմ, որ Պորտուգալիայում մեծ հետաքրքրություն է առաջացել առաջիկա խաղի նկատմամբ և արդեն իսկ վաճառվել է 25000 տոմս:  Տեղեկացնենք, որ Պորտուգալիա- Հայաստան հանդիպումը կկայանա Ֆարու և Լուլե քաղաքների սահմանոմ գտնվող Ալգարվե մարզադաշտում, որը տեղավորում է 30300 հանդիսական։

«Եվրո 2016»- ի ընտրական փուլի Պորտուգալիա -Հայաստան հանդիպումը կսպասարկի հունական մրցավարական անձնակազմը Անաստասիոս Սիդիրոպոլոսի գլխավորությամբ: Եզրային մրցավարների պարտականությոնները կկատարեն Դամիանոս Էֆտիամիդիսը և Պոլիխրոնիս Կոստարասը: Չորրորդ պաշտոնյան և լրացուցիչ մրցավարները նույնպես կլինեն Հունաստանից։

Տեղեկացնենք նաև, որ Անաստիոսոս Սիդիրոպոլիսը 2011 թվականին սպասարկել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը, որտեղ գրանցվել էր ոչ-ոքի՝ 1:1: Նշենք, որ Սիդիրոպոլիսը դասվում է խիստ մրցավարների թվին և հաճախ է կիրառում դեղին և կարմիր քարտեր։

 

Back to top button