Հասարակություն

Քանդո՞ւմ է հայ ընտանիքը ընտանեկան բռնության մասին բարձրաձայնելը

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Ընտանեկան բռնությունը հասարակության վերքերից է, վերքեր կարող են բուժվել միայն բոլորիս օգնությամբ». ընտանեկան բռնության այս կոչը հայ հայտնիների կողմից  արդեն մի քանի օր է   հնչում է հայկական հեռուստաեթերում։

Սակայն ընտանեկան բռնության մասին պատմող տեսանյութերը միայն այսքանով չեն սահմանափակվում:Այսօր «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի դրսեւորումը» կլոր սեղան էր կազմակերպել Համահայկական ծնողական կոմիտեն։

Կոմիտեի բնորոշմամբ՝ ընտանեկան բռնությունների մասին կոչ անողները խարխլում են հայ ընտանիքի հիմքերը, ուստի անհրաժեշտ է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, իսկ մինչ այդ էլ՝ ձևավորել Համահայկական կոալիցիա  մեր ընտանիքները փրկելու համար։

Back to top button