Սպորտ

Բաթումիի մրցաշարում լավագույնը հայ թենիսիտներն էին

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Բաթումիում անցկացվեց սեղանի թենիսի լեգենդար հայ վարպետ, 1975 թ խառը զուգախաղի աշխարհի փոխչեմպիոն Սարգիս Սարխոյանի գավաթի միջազգային 8-րդ խաղարկությունը, որին մասնակցեցին Թուրքիայի, Իրանի, Ուկրաինայի, Հայաստանի, Բուլղարայի և Վրաստանի սեղանի թենիսի  ուժեղագույն մարզիկները։

Ուրախությամբ պետք է նշենք, որ հայ մարզիկները բավականին հաջող են հանդես եկել իրենց անվանի հայրենակցի անվան մրցաշարում և Հայաստան են վերադարձել մեդալների հարուստ ավարով։ Տղամարդկանց մենախաղում պատվո հարթակի ամենավերին աստիճաններին կանգնել են հենց հայ մարզիկները՝ Մեսրոպ Ղուկասյանն ու Հարություն Հարությունյանը:

Վրաստանում հայկական եզրափակիչ ապահոված այս երկու մարզիկներից ավելի ուժեղ է գտնվել Մեսրոպ Ղուկասյանը, ով էլ արժանացել է գլխավոր մրցանակին: Կանանց մենախաղում Լուիզա Նազարյանն ու Հասմիկ Խաչատրյանը Հայաստան են բերել համապատասխանաբար 2-րդ և 3-րդ մրցանակները:

Վրաստանում հաջողության են հասել նաև մեր պատանի թենիսիստները: Դավիթ Վարդանյանը արժանացել է արծաթե մեդալի ,  իսկ Նարեկ Նիկողոսյանն ու Աննա Մանուկյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Սեղանի թենիսի հայ պատվիրակները ուժեղ են գտնվել նաև զուգախաղում՝ այստեղ նույնպես նվաճելով ամենաբարձր հարգի մեդալներ։

Կարդացեք նաև
Close
Back to top button