Մշակույթ

Անանյան- Հովնանյաններ. բարերար գերդաստանի բացահայտումը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր ընթերցողի սեղանին է դրվել «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանի հեղինակած «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքը, որը հսկայական տեղեկատվություն է պարունակում հայ մեծանուն գործարար-բարերար  Հովնանյանների գերդաստանի բարեգործությունների մասին: 

«Թբիլիսիում հայ մեծանուն գործարար և բարերար Միքայել Արամյանցի գրքի շնորհանդեսի ժամանակ  պատահակաորեն հռետորական հարց բարձրացրի՝ ո՞վ է լինելու իր բարեգործական քայլերով փայլած այն հաջորդ անհատականությունը, որի մասին ևս կհրատարկվի գիրք և կնկարահանվի ֆիլմ։ Ինձ նշեցին Անանով Հովնանյաններ անունը»,- ասում է «Անանյան Հովնանյանների ոտնահետքերով» գրքի հեղինակ Սերգո Երիցյանը։

Նրա խոսքով՝ գիրք ստեղծելու գաղափար երբեք չի եղել և Անանյանների գերդաստանին նվիրված տեսաֆիլմ նկարահանելու ժամանակ միշտ  է ուղեկցել այն միտքը, թե որտեղից է հայթայթելու նրանց վերաբերյալ նյութեր։

Մենք   հայ  բարերար — գործարար Հովնանյանների գերդաստանի մասին գրեթե տեղեկություններ չունեիք: Եթե Արամյանցն ու Մանթաշովն անհատականություններ էին, ապա այս պարագայում խոսքը գնում է ամբողջ գերդաստանի մասին, որը Վրաստանում և Մոսկվայում հսկայական աշխատանքներ է կատարել:

Այս մարդկանց անունները մոռացված են, ասում է Սերգո Երիցյանը և նշում, որ պետք է կարողանալ նրանց վեր բարձրացնել և հասկանալ այս մարդկանց գործերի արժեքը:

Թե հաջորդն ո՞վ կդառնա գրքի հերոս, դեռևս դժվարանում է ասել «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահը, սակայն շեշտում է, որ կան անհատականություններ, ովքեր կարեւոր դերակատարություն են ունեցել հայերի կյանքում։

Back to top button