ՏնտեսականՔաղաքական

ԱԺ- ն շարունակում է 2015- ի բյուջեի քննարկումները

Լենա Բադեյան
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը շարունակում են պնդել, որ հաջորդ տարվա մեր բյուջեն ունենալու է հստակ սոցիալական ուղղվածություն: Քննարկման ժամանակ շատ թվեր են հնչում, որոնց մեջբերելը առայժմ ոչինչ չի պարզաբանում: Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը թվարկում է՝ նվազագույն աշխատավարձը կբարձրանա 10 տոկոսով, կենսաթոշակները՝ մոտավորապես 14 տոկոսով, բազմաթիվ այլ ծրագրեր եւս ունի նախարարությունը, որին հատկացված գումարը բյուջեի 29 տոկոսն է կազմում։

Բյուջեի նախագծում հաշվարկված չէ, թե ինչ ազդեցություն է թողնելու ԵՏՄ-ին անդամակցությունը։ Սակայն, ինչպես երեւում է, պատգամավորները չեն կարողանում այդպիսի վերացական ձեւով քննարկել հաջորդ տարվա կարեւորագույն եւ հիմնական փաստաթուղթը: Անընդհատ փորձում էին պարզել ռուբլու արժեզրկումը, տրանսֆերտների նվազումը եւ բազմաթիվ այլ բացասական զարգացումները ինչ հետեւանք են ունենալու Հայաստանի վրա:

 

Back to top button