ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը խոցել է ուսումնական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը. կա 3 զոհ (լրացված)

լրացվել է ժամը 16։40- ին

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարությունից։

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ։

Միջադեպի մանրամասները ճշտվում են։

«Ռազմինֆոյի» տվյալներով՝ խոցվելու պահին ուղղաթիռը Ադրբեջանի օդային տարածքում չի գտնվել։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։

Միևնույն ժամանակ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, նշում են, որ հայկական օդուժի ուղղաթիռը խոցվել է «Աղդամի շրջանում՝ Չեմենլի բնակավայրի մոտակայքում»։

Հիշեցնենք, որ ներկայումս Արցախում ընթանում է «Միասնություն 2014» օպերատիվ մարտավարական զորավարժությունը, որում ներգրավված են բոլոր զորատեսակներն ու շուրջ 47 000 հոգանոց անձնակազմ։

Back to top button