Քաղաքական
Քննարկել է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Աժ-ը երկրորդ նիստում այսօր քննարկել է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «ԼՂ, Արցախի եւ ՀՀ անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու հարցը: Այս հարցը ընդդիմադիր պատգամավորն արտահերթ համարել, ուստի այդ հարցով ընդմիջվեց բյուջեի նախագծի քննարկումը:
Այս հարցի առնչությամբ քննարկում որպես այդպիսին չստացվեց: Խոսեց միայն 4 պատգամավոր ընդդիմությունից եւ Հանրապետականից միայն Աժ-ի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ներկա պայմաններում նպատակահարմար չէ այս որոշման ընդունումը: