ԿարևորՀասարակություն

Վթարի զոհերի հարազատներին կտրամադրվի միանվագ օգնություն

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Նախօրերին Երեւան- Գյումրի ավտոճանապարհին 7 մարդու կյանք խլած ավտովթարի հետ կապված այսօր հայտարարություն է արել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը։

Նա նշել է, որ վիրավորներից մեկը տեղափոխվել է Երեւան, հավանաբար մայրաքաղաք կտեղաափոխվեն եւս 1- 2 ը։

Նախագահի հանձնարարությամբ՝ զոհվածների հարազատներին կտրամադրվի դրամական միանվագ օգնություն, օգնություն կտրվի նաեւ վիրավորներին՝ անվճար բուժօգնությունից բացի։

Մարզպետը նշել է, որ վթարի վայրում՝ խաչմերուկում տեսանելիության խնդիր կա։ Ոստիկանության հետ քննարկում են այդ մասում արգելանշան դնելու հարցը։

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան

Ցուցադրել ավելի
Back to top button