Հասարակություն

Վարչապետը ներկա է գտնվել սոցիալական աշխատողի օրվան նվիրված համաժողովին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Մի քանի պետական կառույց համախմբվել ու Մայր բուհում այսօր սոցիալական աշխատողի օրվա ու ԵՊՖ սոցիալական աշխատանքի ու սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի ստեղծման տասնամյակին ընդառաջ «Մենք միասին ենք» խորագրով համաժողով էին  կազմակերպել: Միջոցառմանն անցկացմանն աջակցել է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը: Համաժողովին մասնակցել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում դիտարկմամբ, սոցիալական ոլորտի ներկա  բարեփոխումներն իրականացվում են սոցիալական ծառայությունների համալիր մատուցման նոր մոտեցումներով և նպատակ ունեն ոչ միայն արձագանքել առկա կարիքներին, այլև կանխատեսել ու հնարավորինս կառավարելի դարձնել հետագա ռիսկերը: 

 

 

 

Տարիներ շարունակ Հայաստանի գլխավոր ֆինանսական փաստաթուղթն ունի սոցիալական ուղղվածություն: Հատկացվող միջոցների հիմնական մասն ուղղվում է սոցիալական պաշտպանության ոլորտին: Հաջորդ տարին էլ բացառություն չէ,  2015 սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված է  Պետական բյուջեի շուրջ  29 տոկոսը, այնքան որքան նախորդ տարի, սակայն դրամական արտահայտությանվ՝ շուրջ  37 մլրդ դրամով ավել գումար է  հատկացվելու:

Գումարներն ավելացել են, սակայն, դրանք էլ բավարար միջոցներ չեն ծառացած բազմաթիվ խնդիրները լուծելու, աշխատանքի ու սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծում է՝ միջոցները բավարար չեն  աշխարհի և ոչ մի երկրում:

«Իհարկե կարիքները շատ են, խնդիրները շատ են, հնարովորությունները միշտ չէ, որ թույլ են տալիս, որ բոլոր խնդիրները լուծեն, բայց կարծում եմ, որ 2015թ բյուջեի նախագծում այն հնարավորությունների շրջանակներում, որը կար, նախատեսվել է, որպեսզի սոցիալական պաշտպանության ենթակա մեր հիմնական խմբերին  տրվող աջակցությունն ավելացվի»:

Տարբեր գնահատականներով աղքատության տարբեր մակարդակ ունեցող մեր երկրում  սոցիալական աշխատողի ինստիտուտը կարևոր դեր է կատարում, ինստիտուտը սկսեց ձևավորվել, երբ  նախարարի դիտարկմամբ՝

« մեծամասնությունը  սոցիալական աջկացման կարիք ուներ, և տարաբնույթ սոցիալական խնդիրները բախում էին  գրեթե բոլոր ընտանիքների դռները:

«Անցել է ավելի քան քսան տարի, այսօր էլ սոցիալական աշխատողները պետք է շարունակեն  լարված աշխատել», սա կառավարության ղեկավարի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկումն է.«Մենք  դեռևս շատ անելիքներ ունենք  աղքատությունը կրճատելու, հասարակության բոլոր անդամների համար հավասար հնարավորություններ երաշխավորելու, մարդկանց կարիքները հոգալու համար»:

Հավելենք նաև, որ  սոցիալական ոլորտի պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներն այսօր մեկ հարկի տակ՝ Մայր բուհում «Մենք միասին ենք»  խորագրով համաժողով էին կազմակերպել:

Ցուցադրել ավելի
Back to top button