Մշակույթ

Ներկայացվել է Գլախո Զաքարյանի «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

Թբիլիսիում ներկայացվել է Հայաստանի  և Վրաստանի վաստակավոր արտիստ Գլախո Զաքարյանի «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզը: Այն  պարունակում է կյանքից հեռացած արևելյան երգերի լավագույն կատարող, թբիլիսահայ ճանաչված երգիչ Գլախո Զաքարյանի հայերեն և վրացերեն երգերը: Տեսաերիզը թողարկվել է Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, այժմ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հովանավորությամբ, ում համար Սայաթ-Նովայի երգերի կատարումը Գլախո Զաքարյանի կողմից եղել է իսկական բացահայտում:

 

 

Առավել մեծ սերդի ներկայացուցիչները Վրաստանում սիրով են հիշում Գլախո Զաքարյանի կատարումները: Նա ոչ միայն հայերի, այլև  վրացիների սիրված երգիչներից է: Եգում էր հայերեն, վրացերեն և անդրկովկասյան ժողովուրդների լեզուներով:   Զրուցակիցս` Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հովհաննիսյանը հիշում է`Գլախոն երգում էր քաղաքում ամենուր` թաղման արարողություններին ու  հարսանեկան հանդիսություններին: Քաղաքային բազմաթիվ երգեր նրա շնորհիվ մեզ են հասել իրենց նախնական անաղարտությամբ:

Երգչի հրապարակային ելույթները սկսվում են 1926 թվականից: Այդ թվականից էլ նա Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար էր:

«Դուն էն գլխեն իմաստուն իս..» երգի Զաքարյանի կատարումը հնչում է  Սայաթ Նովա հեռուստաֆիլմում:  Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով ծնունդով Սամցխե-Ջավախեթիից է, հիշում է, որ մի ժամանակ ամենուր լսում էին Գլախոյի կատարումները, սակայն այսօր կարծես նոր սերնդի ներկայացուցիչները չգիտեն,  թե ով է նա:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ում աջակցությամբ ներկայացվեց  «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզը, երգչին բացահայտել է Վրաստանում դեսպան  աշխատած տարիներին.

Գլախոյի  կատարումները հավաքելու գործում օգնել է երգչի դուստրը` Ժասմինա Մդիվանին:

«Մեր տանը պահպանվում են նրա շատ կատարումներ, սակայն այս ձայնասկավառակում կան այնպիսի կատարումներ որ մենք չունեինք: Ես նրա մահից հետո տանը երկար ժամանակ չէի  կարողանում լսել այդ երգերը»:

Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Ալեկո Էլիսաշվիլին, բարձր գնահատեով Թբիլիսիի մշակույթի զարգացման գործում Գլախո Զաքարյանի ներդրումը, հայտարարեց, որ քաղաքի Սակրեբուլոն պատրաստ է ընտանիքի համաձայնության դեպքում, կազմակերպել և իրականացնել Գլախո Զաքարյանի վերաթաղումը Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթենում:

Ցուցադրել ավելի
Back to top button