Հասարակություն

Հրապարակվել են հին եւ կեղծ տվյալներ. ԿԲ- ն հերքում է իր սերվերները կոտրելու մասին լուրը

Կենտրոնական բանկը հերքում է իր սերվերները հաքերների կողմից կոտրելու մասին տեղեկությունները։ « ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարում է, որ ՀՀ Կենտրոնական բանկի բոլոր սերվերները հուսալի պաշտպանված են, բանկի սերվերներից գաղտնի տվյալների արտահոսք չկա, կոտրման փորձերը հաջող կասեցվում են»,- ասված է բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Իսկ ահա այն հանգամանքին, որ համացանցում հրապարակվել են արխիվային տվյալներ, Կենտրոնական բանկը նշում է, որ  այն պարունակում է հին, ոչ արդիական, որոշ դեպքերում կեղծ տվյալներ: ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետները այս պահին քայլեր են ձեռնակում համացանցում հրապարակված արխիվի աղբյուրը պարզելու համար»։

Այսօր ավելի վաղ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ ադրբեջանական հաքերները Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներ են հրապարակել:

Ըստ փորձագետի՝ ադրբեջանցիներն այսօր կոտրել են ԿԲ լիցենզիաների օն֊լայն տրամադրման կայքը։ Տեղադրված տվյալների մի մասը այդ կայքից են, իսկ մնացածը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, կարող են լինել նաեւ բանկի այլ սերվերներից։

Ցուցադրել ավելի
Back to top button