

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անդրադարձել է նախագահի հայտարարությանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին: «Արմենպրեսս»-ի հետ զրույցում նա նշել է, որ ուշադրությամբ հետեւում են ներքաղաքական գործընթացներին, և կրկին ուշադրությամբ արձանագրում բոլոր այն առաջարկությունները, բոլոր այն հարցադրումները, որոնք կարելի կլինի իրականացնել եւ դրա արդյունքում մեկ լավ բան էլ կատարել:
«Վերանայելու մասին խոսք չի եղել, մենք գրավոր, մանրակրկիտ պատասխանել ենք 12 կետերին, պատրաստակամություն ենք հայտնել ևս քննարկելու, եթե անհրաժեշտություն լինի: Եթե անհրաժեշտություն լինի, մենք մարնակրկիտ բացատրություն կտանք»,- ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: