ԿարևորՀասարակություն

Ինչի՞ց եւ որտեղի՞ց է սկսվել հրդեհը. վթարի զոհերի պատճառը հրդեհն էր

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն այսօր «Ռադիոլուրին» հայտնել է, որ Գյումրի — Երևան ավտոճանապարհի 107-րդ կիլոմետրում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարում զոհերի պատճառը, ըստ նախնական վարկածի, ըստ դեպքի վայրի զննության՝  հրդեհի առակայությունն է։ Ինչից եւ որ հատվածից է սկսվել հրդեհը, ցույց կտա փորձաքննությունը։ Պայթել են նաեւ մեքենային գազի բալոնները, սակայն ավտոմեքենան դիմային հարվածով է խփել «Կամազ» ավտոմեքենային։

Դատախազը նշել է, որ հարազատները ճանաչել են զոհվածների ինքնությունը, սակայն քրեական գործի քննության շրջանակներում կքննարկվի նաեւ գենետիկական փորձաքննություն նշանակելու հարցը։

Երթուղին իրականացվող «Տրանս ակնթարթ» ընկերության համասեփականատերը «Ռադիոլուրին» հայտնել է, որ միկրոավտոբուսլը սարքին վիճակում էր, բոլոր փաստաթղթերը կարգին էին, գազաբալոնի հետ կապված խնդիր չի եղել։ Ըստ համասեփականատերի՝ «Կամազ» մեքենայի վառելիքն է լցվել միկրոավտոբուս եւ դրա արդյունքում է այրվել մեքենան։

Շատ վարորդներ են նշում վթարի հատվածում երթեւեկության բարդության մասին։ Ճանապարհային ոստիկանության վաշտի հրամանատար Սուքիաս Գրիգորյանը «Ռադիոլուրին» ներկայացրել է ավտոճանապարհի 107- 108- րդ հատվածում 2014- ին արձանագրված վթարների վիճակագրությունը։ Այս ընթացքում եղել է երեք ՃՏՊ 3 մարմնական վնասվածքով։ Մինչեւ այս ողբերգությունը զոհեր չեն եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button