Հասարակություն

Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման կարգն էր

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

 

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և  Մեծի Տանն Կիլիկիո  կաթողիկոս Արամ առաջինի օրհնությամբ և նախագահությամբ  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր մեկնարկել է Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը, որի օրակարգում են` Հայոց ցեղասպանության  զոհերի սրբադասումը, մկրտության խորհրդին առնչվող լրամշակված փաթեթի  ներկայացումն ու վավերացումը, եպիսկոպոսաց  հաջորդ ժողովի օրակարգային հարցերի  հստակեցումը: Նշենք, որ  Հայ եկեղեցու  դավանական և վադապետական որևէ  խնդիր  նախ  քննարկվում է Եպիսպոպոսաց ժողովում, ապա  ներկայացվում Ազգային եկեղեցական ժողովին  և կաթողիկոսին վավերացման համար:

Ցուցադրել ավելի
Back to top button