Հասարակություն

Բակո Սահակյանն այցելել է «Միասնություն-2014» զորավարժությունների միասնական ղեկավարման կետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 11-ին այցելել է ԼՂՀ եւ ՀՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների միասնական ղեկավարման կետ:

Գերագույն գլխավոր հրամանատարը հետեւել է զորավարժությունների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ, այցելել զորավարժություններին մասնակցող մի շարք միավորումների տեղակայման վայրեր:

ԼՂՀ Նախագահն ընդգծել է նման լայնածավալ զորավարժությունների կարեւորությունը հայկական զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման եւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման տեսանկյուններից:

Ցուցադրել ավելի
Back to top button