Հասարակություն

Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները շփվեցին իրենց հարազատների հետ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

«Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումները նպատակ ունեն ծանոթացնել հայաստանյան հանրությանը Դաշինքի գործունեության հիմնական ողղությունների, ժամանակակից բնութագրերի և կառուցվածքի հետ։

ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում այսօր կայացել է Երևան- Աֆղանստան տեսակամուրջ՝ Աֆղանստանում ծառայություն անցնող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների միջև: Տեսակամուրջին մասնակցել են նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները:

Նրանք ողջունել են հայ խաղաղապահներին՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button