Տնտեսական

Առաջին ընթերցմամբ ընդուվնել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր Աժ-ն առաջին ընթերցմամբ՝ 110 կողմ, 1 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության առաջարկը: Հիշեցնենք` Կառավարությունը սահմանել էր շրջանառության հարկի դրույքաչափի 3.5 տոկոսից նվազեցում` մինչև 1 տոկոս, բայց նաեւ փաստաթղթավորման պարտադիր պահանջ էր ներկայացրել, ինչն էլ հարուցել էր փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքն ու դժգոհությունը: Հենց այդ դոժգոհությունը հաշվի առնելով էլ կառավարությունը որոշել է հետաձգել օրենքի կիրառման ժամկետը, մասնավորապես փաստաթղթվորման պահանջը պարտադիր դարձնել ոչ թե հոկտեմբերի 1-ից, այլ փետրվարի 1-ից:

Մեծամասնության հետ նախագծին կողմ են քվեարկել նաեւ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Սակայն, մինչ այդ նրանք հայտարարեցին, որ այդպես քվեարկում են ստիպված եւ կողմ են միայն հետաձգմանը:

Ձեռնպահ քվեարկել է «Ժառնագություն» խմբակցությունը` հայտարարելով, որ նույնիսկ հետաձգումից հետո որեւէ լավ բան կառավարությունից չի ակնկալում: Սրանից հետո Աժ-ի նախագահ Գալուստ Սահակյանը բոլորին հորդորել է լինել լավատես:

Back to top button