Տնտեսական

Այսօր աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը

Այսօր աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը: Օրվա հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը: Նոյեմբերի 11-ը հայտարարվել է Էներգախնայողության օր «Ռեսուրսների ու էներգիայի օգտագործման դպրոցական նախագծի» նախաձեռնությամբ: Որոշումն ընդունվել է 2008-ի ապրիլին` Ղազախստանում նախագծի համակարգողների միջազգային խորհրդաժողովում: Որոշմանը միացել են աշխարհի մի շարք երկրներ, ինչից հետո օրը դարձել է միջազգային: Այսօր բոլոր երկրներում անցկացվում են էներգախնայողության վերաբերյալ իրազեկման միջոցառումներ: Նշենք, որ որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրներ  կարող են հանդես գալ արևային, հողմային, գեոթերմալ, ջրածնային, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի էներգիան և բիոգազը: Այսօր Հայաստանում առավել շատ է խոսվում արևային էներգիայի զարգացման հեռանկարների մասին:

Back to top button