

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Հարյուրից ավելի օրինագիծ, մոտ երկու տասնյակ միջազգային պայամանգիր, նաև անհետաձգելի համարված մի շաքր հարցեր. այսպիսին է ԱԺ նոյեմբերի 10-ից 13-ի քառօրյայի օրակարգը: Քննարկումները, ամենայն հավանականությամբ, կկենտրոնան հենց արտահերթ հարցերի շուրջ: Դրանց թվում ոչ միայն Բյուջե 2015-ի ու կառավարության կառուցվածքի փոփոխություն առաջարկող օրինագծերն է, այլ նաև պօատգամավորների 1/3-ի կողմից անհետաձգելիւ համարված՝ երկրում առկա ճգնաժամի մասին հայտարարության եւ ընտրական օրենսգրքի փոփոխության կարգի մասին նախաձեռնությունները։