Միջազգային

Օբաման եւ Պուտինը կարճատեւ զրույց են ունեցել Պեկինում

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման շփվել են իրար հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության կազմակերպության Պեկինում անցկացվող գագաթաժողովի միջանցքներում, հայտնում են ՌԴ նախագահին ուղեկցող լրագրողները։

Ինտերֆաքսը հաղորդում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարները խոսել են գագաթաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելուն սպասելու ընթացքում։

«Կոմերսանտի» թղթակից էլ նշում է, որ զրույցը տեւել է 7- 8 րոպե։ «Օբաման առաջինկ տեսավ պարոն Պուտինին եւ ձեռքը ողջույնելով թափահարեց։ Վլադիմիր Պուտինը մոտեցավ նրան, բարեւեցին միմյանց եւ սկսեցին խոսել»։

Ցուցադրել ավելի
Back to top button