Քաղաքական

Վրաստանը կփորձի բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ. քաղաքագետ

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

 

Այն, ինչ կատարվում է մեր հարևան Վրաստանում, բավականին օրինաչափ է համարում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ում համար ոչ թե տարօրինակ է, որ «Վրացական երազանք»-ն սկսում է փլուզվել, այլ այն, որ կուսակցությունը փլուզվում է այսքան ուշ: Սա իրադարձությունների միանգամայն տրամաբանական զարգացում է, ինչը հարկ է, որպեսզի հասկանան նաև հայ իրականության մեջ,- ասաց:

Նման կոալիցիանները չեն կարող երկար  գոյատևել: Պատկերացրեք, Հայաստանում միավորվում են բոլոր քաղաքական գործիչներն ու օլիգարխները՝ ընդդեմ գործող իշխանությունների: Ու պատկերացրեք հրաշք է լինում ու այդ կուալիցիան իշխանության է գալիս: Որքա՞ն ժամանակ կգոյատևի այն: Քաղաքագետի համոզմամբ, այն շատ արագ կքանդվի, ինչը և տեղի է ունենում Վրաստանում: Այդուհանդերձ, «Վրացական երազանք»-ը կկարողանա պահպանել մեծամասնությունը խորդարանում: Կկազմավորվի ընդդիմության մյուս բևեռը՝ Ալասանյաի թևը:

Թեև Թբիլիսիում բոլորը բոլորին մեղադրում են արևմտամետ ու ոչ արևմտամետ լինելու մեջ, սակայն պաշտոնական Թբիլիսին հստակ ընտրել է իր արտաքին քաղաքական ուղղությունը: Ալեքսանդր Իսկանդայանը հստակեցրեց. «Վրաստանը կշարունակի Եվրաասոցացման համաձայնագրի ուղղությամբ ընթանալԲայց կփորձի նաև բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ: Սակայն ոչ մեկը, ոչ մյուսը լավ չի ստացվի»,- եզրակացրեց քաղաքագետը: 

Քաղաքագետի  համոզմամբ՝  հայ-վրացա կան հարաբերությունները յուրահատուկ են, չնայած այն հանգամանքի, որ երկար տարիներ փորձ է արվում սեպ խրել հարաբերությունների: Անգամ 2008 թվականի գոստոսյան 5-օրյա պատերազմի ընթացքում դա չեղավ, քանի որ երկու կողմն էլ հասկանում է, որ հայ-վրացական հարաբերությունների վատթարացումը մահվան հավասար բան է:

Ցուցադրել ավելի
Back to top button