Հասարակություն

Ս. Սարգսյան. Ժողովրդավարական պետությունն ուժեղ է իր ուժեղ համայնքներով

«Անցած տասնութ տարիների ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը ոչ միայն հասցրել է ձևավորվել և կայանալ, այլև հաջողությամբ շարունակում է կերտել է իր պատմությունը»,- ասված է ՀՀ նախագահի՝ ՏԻՄ մասնագիտական տոնի կապակցության հղած շնորհավորական ուղերձում։

«ՏԻՄ-երը պետության կառավարման համակարգի կարևորագույն բաղկացուցիչներից են: Փորձով ստուգված ճշմարտություն է, որ ժողովրդավարական պետությունն ուժեղ է հատկապես իր ուժեղ համայնքներով, և երկրի կայունությունը հիմնվում է նաև համայնքների զարգացածության ու կազմակերպվածության վրա:

Տեղական ինքնակառավարումը, լինելով պետության կարևոր ինստիտուտներից մեկը, նաև քաղաքացիների համար իրական հնարավորություն է՝ իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու նրանց մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:

Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն իրենց պատվաբեր և պատասխանատու գործում»,- ասված է ուղերձում։

Ցուցադրել ավելի
Back to top button