Հասարակություն
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է


ՀՀ տարածքում նոյեմբերի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: