Քաղաքական

Սարգսյան- Ծառուկյան հանդիպումը ԲՀԿ- ն ոչ հաստատում, ոչ հերքում է

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Չի բացառվում,որ Ազատության հրապարակում առաջիկայում տեսնենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նստացույց անելիս։ Ամեն դեպքում՝ նման հավաստացում ստացանք այսօր ԱԺ եռյակի հերթական աշխատանքային խորհրդակցությունից hետո։

Ռադիլուրի դիտարակմանը՝ արդյո՞ք հանրահավաքների դադարը կապ ունի  նախագահ Սերժ Սարգսյանի ու  ԲՀԿ առաջնորդ Գագիկի Ծառուկյանի հանդիպման հետ, ինչի մասին մամուլում լուրեր եղան, ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարայանը նշել, որ չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել այս հանդիպման փաստը։ «Համենայնդեպս՝ պաշտոնական հանդիպում չի եղել»։

Իսկ ո՞րն է հանրահավաքների դադարեցման պատճառը։ «Մենք դադար չենք վերցրել, զբաղված ենք կառուցվածքային հիմնախնդիրներով»,- ասում է պատգամավորը։

Ցուցադրել ավելի
Back to top button