ՀասարակությունՏեսանյութ

Ջոն Հեֆերնի ուղերձը ՀՀ-ում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման առիթով

Ջոն Հեֆերնը տեսաուղերձ է հղել ՀՀ-ում անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման առիթով: Հիշեցնենք, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում, նոյեմբերի 10-14-ը Հայաստանում անցկացվելու է հերթական (թվով 8-րդ) «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը:

ՆԱՏՕ շաբաթ միջոցառման օրակարգում են նոյեմբերի 11-ինկազմակերպվող Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելությունը:

Նոյեմբերի 12-ին Երեւանի պետական համալսարանումտեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Կանցկացվեն նաեւ «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը եւ ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» բանաձեւին նվիրված կլոր սեղան-քննարկումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button