Հասարակություն

Նոյեմբերի 11-ին իր աշխատանքը կսկսի Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը

Նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, տեղի կունենա Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։

Այս առիթով նոյեմբերի 10-ին` ժամը 16:00-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի հոգեհանգստյան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների:

Եպիսկոպոսաց ժողովի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Ցուցադրել ավելի
Back to top button