Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Գալուստ Սահակյանին հորդորել է ԱԺ ամբիոնից օգտվելու հավասար պայմաններ ապահովել

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ հերթական քառօրյան այսօր կրկին մեկնարկել է  բարեկրթության կոչերով և փոխադարձ առաջարկներով:  ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահին հորդորել է  երկակի ստանդարտներ չկիրառել և  խորհրդարանական փոքարմասնության ու մեծամասնության համար  ԱԺ ամբիոնից օգտվելու  հավասար պայմաններ ապահովել:  Պատգամավորը հիշեցրել է  նախորդ քառօրյայի ընթացքում Զարուհի Փոստանջյանի խոսափողն անջատելու միջադեպը, և  փոխարենը ՀՀԿ խմբակցության ղեկավարին չընդմիջելը, երբ նա ընդդիմությանը մեղադրում էր ալիևյան նավթադոլարներից սնվելու մեջ: Ի դեպ, այս հայտարարության առիթով Փաշինյանը ԱԱԾ-ին հորդորել է հետևողական լինել: Գալուստ Սահակյանն ի պատասխան առաջարկի  նշել է, որ բարեկրթության  սահմանները չխախտելու և քննադատությունը չանձնավորելու  կողմնակից է:

«Ամենալավ բանը հասարակության համար դա էլեկտրաէներգիան է, բայց եթե կարճ միացում է այն տալիս, էլեկտրաէներգիան էլ չի գործում: Ես կոչ եմ անում բարեկիրթ վերաբերվել միմյանց»:

Ցուցադրել ավելի
Back to top button