Հասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ադալյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանին՝ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Դուք անցել եք ստեղծագործական մեծ ճանապարհ, հարստացրել հայ կերպարվեստը Ձեր ինքնատիպ կտավներով, որոնք հավաքականորեն ձևավորում են Ձեր ստեղծագործական յուրօրինակ աշխարհը՝ իրականի և երևակայականի սահմանագծին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկար տարիների կյանք և ամենայն բարիք»:

Ցուցադրել ավելի
Back to top button