Հասարակություն

Մեկնարկել է «Ավետարանական առարկաներ հայ դպրոցում» հանրապետական մրցույթը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

 

 

Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը կազմակերպել է «Ավետարանական առարկաները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը: Մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 800 դպրոցներ: Մրցույթն անցկացվելու է 4 փուլով՝ տարածաշրջանային, ընտրական, մարզային, հանրապետական:

Ներկայացնելով մրցույթի նպատակներն ու անցկացման կարգը՝ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօերն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանը նշել են մասնակից բոլոր դպրոցներին տրվելու են համապատասխան վկայագրեր ու գրականություն:

Մրցույթի հանրապետական փուլում ժյուրիի կողմից ընտրվելու են լավագույնները հետևայլ անվանակարգերում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն երաժշտական ձևավորում», «Լավագույն բեմադրություն» և որպես գլխավոր պարգև՝ «Հայրապետական մրցանակ»՝ համապատասխան դրամական պարգևներով:

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button