Հասարակություն

«Հեռուստամարաթոն 2014»-ի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցմանը

Նոյեմբերի 27-ին անցկացվելիք` «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2014» համազգային դրամահավաքի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը, որը կիրականացվի ծրագրի երկրորդ փուլով: Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013-ին նվիրաբերված գումարներով այս տարի իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին:

Շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Կատարված աշխատանքները ներառում են ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան եւ արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում: Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի առաջին` շուրջ 12 կմ-ն ասֆալտապատ է: Հաջորդող հատվածը մինչեւ Մարտակերտ պատված է խտացված հողային պաստառով եւ երթեւեկելի է նաեւ մարդատար մեքենաների համար: Առաջիկա դրամահավաքի գումարներով կավարտվի վերակառուցման երկրորդ փուլով նախատեսված ասֆալտապատումը:

Ցուցադրել ավելի
Back to top button