«Կոմերսանտի» խմբագիրն ազատվել է «Ռոսնեֆթի» հետ կապված աղմուկից հետո


Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի գլխավոր խմբագիրն ազատվել է աշխատանքից։ Միխայիլ Միխայլինն իր քայլը հիմնավորել է ստեղծագործական աշխատանքի անցնելու ցանկությամբ, սակայն РБК-ն հղում անելով իր աղբյուներին հայտնում է, որ Միխայլինը ազատվել է «Կոմերսանտի» գլխավոր խմբագրի պաշտոնից վերջերս թերթում հրապարակված հոդվածի պատճառով։
«Ռոսնեֆթն ընդվզում է Արևմուտքի դեմ» վերտառությամբ հրապարակման մեջ լրագրողը գրել էր, թե Իգոր Սեչինի գլխավորած ընկերությունը պատրաստել և նախագահ Պուտինին է ուղարկել Ռուսասատանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկների դեմ պատասխան սահմանափակումների ցուցակ։ Կրեմլից տեղեկատվության վերաբերյալ հակասական արձագանք էին եղել։
Այն նախ հաստատել էին որոշակի վերապահումներով, հետո՝ կտրականապես հերքել։ «Ռոսնեֆթից» խոստացել էին, որ մտադիր են դատական հայց ներկայացնել «Կոմերսանտի» դեմ: Պարբերականի նոր գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնելու առաջարկն արվել է «Դենգի» հանդեսի գլխավոր խմբագիր Սերգեյ Յակովլևին։