ԿարևորՔաղաքական

Կառավարության կառուցվածքում փոփոխությունները լրացուցիչ ֆինանսավորում չեն պահանջում

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կառավարության կառուցվածքում առաջարկվող փոփոխություններն այսօր սկսեցին քննարկվել ԱԺ- ում։  «Առաջարկվում է միավորել երկու նախարարություն՝ տարածքային կառավարման նախարարությունը եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրորդ առաջարկով ՝ ստեղծել կառավարության կազմում նոր նախարարություն, որը կոչվելու է միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Այս երկու առաջարկների նպատակը առավել արդյունավետ դարձներլն է կառավարման համակարգը, այդ թվում նաեւ գործառույթների ճիշտ եւ առավել արդյունավետ համադրման եղանակով»,- հայտարարել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։
Արդարադատության նախարարը նշել է, որ կառավարության կառուցվածքում առաջարկվող այս փոփոխությունները բյուջետային լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում։

Նախարար Հովհ. Մանուկյանը՝ հնարավոր կրճատումների մասին

Ցուցադրել ավելի
Back to top button