ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիան ձախողելու դեպքում պետք է նոր ռազմավարության մշակի. դիվանագետը՝ Հայոց ցեղասպանության մասին

Հայկական կազմակերպություններն ակտիվորեն ներգրավված են 2015 թվականին ընդառաջ ոգեկոչման արշավում, և եթե նրանց պահանջներին հակազդման հարցում Թուրքիան ձախողվի, ապա անհրաժեշտ կլինի նոր ռազմավարություն մշակել, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության քաղաքականության մշակման վարչության ղեկավար, դիվանագետ Ալթայ Ջենգիզերը:

«Նոր եմ վերադարձել Վաշինգտոնից և այնտեղ տեսել եմ, թե ինչպես են նախապատրաստական աշխատանքներ իրականացնում հայերը։ Նրանց նպատակն է Թուրքիային միայնակ թողնել իր անցյալի հետ, որից Թուրքիան չի կարող գլուխ հանել: Թուրքիան ամեն ինչ կանի այդ պահանջների դեմն առնելու համար, սակայն, եթե մենք ձախողվենք, ապա անհրաժեշտ կլինի հետ 2015-յան ռազմավարություն մշակել, քանի որ այլ տարբերակ չունենք»,- նշել է թուրք դիվանագետը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին հայկական կողմի նախապատրաստական հսկայածավալ աշխատանքներին` թուրք դիվանագետը նշել է, որ Անկարայի համար վատագույն սցենարներից մեկը կլինի այն, որ 100- րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ կողմից օգտագործվի Հայոց ցեղասպանություն եզրույթը։

Ջենգիզերի խոսքով` այդ իրադարձությունները բնորոշելու համար առավել համապատասխան է «Մեծ եղեռն» եզրույթը, քանի որ այն ավելի համահունչ է խնդրի նկատմամբ հումանիստական մոտեցմանը, քան «Ցեղասպանություն» եզրույթը, որը, ըստ թուրք դիվանագետի, ավելի քաղաքական եզրույթ է:

Նկատենք, որ նա հենց այս տրամաբանությամբ է Հայոց ցեղասպանության մասին խոսում իր «Միայն հիշողության լույսի ներքո» գրքում։

Ցուցադրել ավելի
Back to top button