ԵՄ հարաբերություններում ՀՀ- ի ԵՏՄ- ի անդամակցությունն այլեւս օրակարգում չէ


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացներն այլեւս թիվ մեկ քննարկման խնդիր չեն եւ ԵՏՄ-ի հետ կապված հարցն այլեւս քաղաքական օրակարգում չկա, այսօր հայտարարել է Արեւելյան գործընկերության Եվրոնեթի Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը։
Հայկական պատվիրակության անդամներն այսօր ամփոփել են Բրյուսելում՝ Եվրոխորհրդարանի շենքում նոյեմբերի 4-6- ը Եվրոնեթի ԽՎ-ի մշտական չորս հանձնաժողովների նիստերին իրենց մասնակցության արդյունքները։
Հայկական պատվիրակության անդամների ներկայացմամբ՝ աշխատանքների ընթացքում որեւէ անդրադարձ չի եղել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության խնդրին։
Փետրվարին Եվրոնեսթի ԽՎ-ի լիագումար նիստը անցկացվելու է Երեւանում: Բրյուսելում որոշվել են մշտական հանձնաժողովների այն զեկույցները, որոնք պետք է մշակվեն եւ ներկայացվեն Երեւանում: