Միջազգային
Գորբաչյովը Արևմուտքին հորդորել է լսել Պուտինին


ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչյովը Բերլինից հորդորել է Արևմուտքին հրաժարվել պատժամիջոցներից և լսել այն, ինչ ասել է Վլադիմիր Պուտինը «Վալդայ» դիսկուսիոն ակումբում ելույթի ժամանակ:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ միմյանց մեղադրելուց անցնել համագործակցության եզրեր գտնելուն . կամաց-կամաց ապամոնտաժել պատժամիջոցները, որոնք վնասակար են երկու կողմերին և առաջին հերթին պատժամիջոցներից ազատել քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք ևս միանան լուծումների որոնմանը: